Ռուսաստանում տղամարդը ձանձրույթից կողոպուտ է հորինել և ինքն իր դեմ հայց ներկայացրել ոստիկանություն


Ռուսաստանում տղամարդը ձանձրույթից կողոպուտ է հորինել և ինքն իր դեմ հայց ներկայացրել ոստիկանություն
Մարտ 28 00:14 2017

Ռուսական Կանսկ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 34-ամյա տղամարդուն այն բանի համար, որ նա ձանձրույթից իրեն դրել է կողոպիչի տեղ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Իրավապահ մարմինների տվյալների համաձայն` տղամարդը, հանգստանալով քաղաքի սրճարաններից մեկում, որոշել է ոստիկանություն զանգել և հայտնել կողոպուտի մասին: Ոստիկանության աշխատակցի հետ խոսելու ժամանակ տղամարդը նկարագրել է մտացածին կողոպտիչի արտաքինն ու ներկայացրել միջադեպի մանրամասները:

Նշվում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները չեն հայտնաբերել հանցագործության նշաններ: Սակայն շուտով նրանք ձերբակալել են տղամարդուն, որի արտաքինը համապատասխանել է հեռախոսով տրամադրված նկարագրություններին:

Հարցաքննության ժամանակ ձերբակալվածը խոստովանել է, որ ոստիկանություն է զանգել ձանձրույթից, իսկ կողոպուտի մասին պատմությունը հորինված է եղել:

Պարզվել է, որ զանգ կատարելու պահին տղամարդը գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում: