Եզակի կրեմ՝ մաշկի սպիներից ու ծակոտիներից 2 շաբաթում ազատվելու համար


Եզակի կրեմ՝ մաշկի սպիներից ու ծակոտիներից 2 շաբաթում ազատվելու համար
Մարտ 28 00:07 2017

Ներկայացնում ենք եզակի կրեմ, որը վերականգնում է հյուսվածքները և սպիներն անցկացնում 2 շաբաթում։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

• ¼ բաժակ կակաոյի կարագ
• ¼ բաժակ ձիթապտղի յուղ
• 1 ճաշի գդալ բնական մեղր
• 3-4 կաթիլներ նարդոսի յուղ։

Պատրաստման եղանակը

Կակաոյի կարագը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել նույն քանակությամբ ձիթապտղի յուղը, ապա մեղրը և նարդոսի յուղը։ Այս բաղադրիչները լավ խառնել և լցնել ապակե տարայի մեջ։ Տարան դնել սառրանում 15-20 րոպե, որպեսզի սառչի։ Կրեմն արդեն պատրաստ է։
Այս կրեմը պետք է քսել ամեն առավոտ և երեկո։ Կրեմը հիասքանչ բույր ունի, իսկ բաղադրիչները հրաշքներ կգործեն մաշկի համար։