Հավանայում մահացել է Ֆիդել Կաստրոյի կրտսեր քույրը


Հավանայում  մահացել է Ֆիդել Կաստրոյի կրտսեր քույրը
Մարտ 27 23:37 2017

Հավանայում 78 տարեկանում մահացել է Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոյի կրտսեր քույր Ագուստինան: Այս մասին հայտնում է Nuevo Herald-ը:

«Նա մահացել է մարտի 26-ի վաղ առավոտյան: Շատ հիվանդ ու շատ թուլացած է եղել», - ասել է Ագուստինայի քույր Խուանիտա Կաստրոն, ով բնակվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում:

Խուանիտա Կաստրոյի խոսքով` իր քույրը տառապելիս է եղել ազդրի կոտրվածքից հետո տարած վիրահատության բարդությունների հետևանքով: Նա պարզաբանել է, որ վիրահատության արդյունքում վերքը չի լավացել, տեղի է ունեցել վարակում, և Ագուստինայի վիճակն անմիջապես վատթարացել է:

Նշվում է, որ Ագուստինա Կաստրոն ապրել է Հավանայում` իր դուստր Լինա Ռոդրիգեսի հետ, և հազվադեպ է հայտնվել հանրության առջև: