Թուրքական հատուկ ծառայությունները հետախուզություն են իրականացնում Գերմանիայի տարածքում


Թուրքական հատուկ ծառայությունները հետախուզություն են իրականացնում Գերմանիայի տարածքում
Մարտ 27 22:54 2017

Թուրքական հատուկ ծառայությունները Գերմանիայի տարածքում հետախուզություն են իրականացնում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետևորդների նկատմամբ՝ գրում է գերմանական Süddeutsche Zeitung-ը: Հիմնականում հետախուզություն է իրականացվում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ:

Ըստ թերթի տեղեկությունների` Թուրքիայի հակահետախուզության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը մասնակցել է անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին:

Ֆիդանը ևս ընդգրկված է Թուրքիայի հետախուզական ծառայությունների ցուցակում: Դրանում ընդգրկված են շուրջ 500 թուրք պաշտոնյաներ, ովքեր բնակվում են Գերմանիայում: