Դիմակներ դեմքի չոր և թեփոտվող մաշկի համար


Դիմակներ դեմքի չոր և թեփոտվող մաշկի համար
Մարտ 27 18:38 2017

Դեմքի մաշկի սնուցումը լավացնող դիմակ՝ մանանեխով

Մեկ թեյի գդալ չոր մանանեխը խառնեք մեկ ճաշի գդալ բուսական յուղի հետ եվ ավելացրեք մի փոքր եռացրած ջուր: Ստացված խառնուրդը քսեք դեմքին՝թողնելով հինգ րոպե, ապա լվացեք տաք ջրով: Վերջում օգտագործեք սնուցող կրեմ: Այս դիմակը խորհուրդ չի տրվում օգտագործել դեմքի մազակալման, անոթների լայնացման եվ վարդագույն ցանի դեպքում:

Խոնավեցնող եվ սնուցող դիմակ՝ թեփոտվող մաշկի համար

Չոր եվ թեփոտվող մաշկը լավ խոնավեցման եվ սնուցման կարիք ունի: Վերցրեք կես թեյի գդալ մեղր, երկու ճաշի գդալ բուսական յուղ եվ երկու ձվի դեղնուց: Ամբողջը լավ խառնեք, տրորեք եվ մի փոքր տաքացրեք: Ապա քսեք դեմքին մի քանի շերտով՝ ամեն հինգ րոպեն մեկ դնելով նոր շերտը: Քսան րոպեն լրանալուց հետո հեռացրեք դիմակը խոնավ բամբակով կամ լվացվեք տաք ջրով:

Մաշկը փափկացնող դիմակ՝ մեղրով եվ կաթնաշոռով

Մեկ ճաշի գդալ կաթնաշոռը խառնեք մեկ թեյի գդալ՝ նախապես գոլորշու վրա տաքացրած մեղրի հետ: Որպեսզի խառնուրդը շատ պինդ չստացվի, կարելի է ավելացնել ոչ մեծ քանակությամբ տաք կաթ: Ստացված զանգվածը քսեք դեմքին, թողեք տասնհինգ րոպե, ապա լվացեք:

Սնուցող դիմակ չոր մաշկի համար

Կաթնաշոռը, տաք կաթը, գազարի հյութը, ձիթապտղի յուղը խառնեք հավասար քանակությամբ՝ մեկական ճաշի գդալ: Ամբողջը լավ խառնեք մինչեվ միատարր զանգված ստանալը եվ քսեք դեմքին՝ հաստ շերտով: Տասնհինգ րոպեից լվացվեք տաք ջրով