Թրամփի մանկության տունը 2 մլն դոլարով վաճառվել է անհայտ գնորդին


 Թրամփի մանկության տունը 2 մլն դոլարով վաճառվել է անհայտ գնորդին
Մարտ 27 22:27 2017

Նյու Յորքի Քուինս թաղամասում գտնվող տունը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցկացրել է իր մանկությունը, վաճառվել է 2,14 միլիոն դոլարով, ինչը կես անգամով բարձր է աճուրդում ներկայացված գնից: Այս մասին հայտնում է Politico-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ ի սկզբանե մոտ 160 քառակուսի մետր մակերեսով երկու հարկանի տունը գնահատվել է 1,49 միլիոն դոլար, սակայն տան վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալը 50 տոկոս եկամուտ է ունեցել գործարքից` ապրանքի գինը հասցնելով 2,14 միլիոն դոլարի:

Նշվում է, որ գնորդի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: