ԱՄՆ-ի Կլեմսոնի համալսարանի ուսանողները ծանոթացել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը


ԱՄՆ-ի Կլեմսոնի համալսարանի ուսանողները ծանոթացել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը
Մարտ 27 22:13 2017

ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մարտի 23-ին ընդունել է ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Կլեմսոնի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների և նրանց գիտական ղեկավար, նույն համալսարանի դասախոս պրոֆեսոր Վլադիմիր Մատիչին։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Արցախի մշտական ներկայացուցիչը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունն ու կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաև անդրադարձ կատարել Արցախում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։
Հանդիպման ավարտին Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախ-Սփյուռքի կապերին, ինչպես նաև Արցախում պետականաշինության գործընթացին և տնտեսական իրադրությանը։