Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանահայ բարերար Սերգեյ Համբարձումյանին


Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանահայ բարերար Սերգեյ Համբարձումյանին
Մարտ 27 19:52 2017

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ռուսաստանահայ բարերար Սերգեյ Համբարձումյանին:

Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների իրականացման գործում հայրենիքին ցուցաբերած աջակցության համար բարերարին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան: