Երթևեկության փոփոխություն՝ Երևանում


Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
Մարտ 27 19:43 2017

2017 թվականի մարտի 29-ից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայով Սայաթ Նովայի պողոտայի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ՝ նախկինում միայն դեպի աջ երթևեկելու փոխարեն:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ