Թիվ 35 երթուղային ավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց


Թիվ 35 երթուղային ավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց
Մարտ 27 18:53 2017

Մարտի 25-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Կասյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:

Պարզվել է, որ նա մարտի 24-ին, ժամը 17.30-ին, թիվ 35 երթուղային ավտոբուսի սրահում գողացել է 1980 թ. ծնված Արմինե Բ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ զեղչի քարտեր:

Կատարվում է հետաքննություն: