13 ավտովթար երեք օրում. մահացել է 1, վիրավորվել՝ 24 մարդ


13 ավտովթար երեք օրում. մահացել է 1, վիրավորվել՝ 24 մարդ
Մարտ 27 18:34 2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-ից 27-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 21-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք:

Բացահայտվել է գողության 26, խարդախության 7, կողոպուտի, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության եւ որսագողության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1, գողության 11 եւ խարդախության 8 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: