Մարտուն Գրիգորյանի շնորհավորական խոսքը՝ թատրոնի օրվա կապակցությամբ


Մարտուն Գրիգորյանի շնորհավորական խոսքը՝  թատրոնի օրվա կապակցությամբ
Մարտ 27 15:36 2017

Գյումրու թատրոնը Շիրակի մարզի այցեքարտն է եղել և շարունակում է մնալ այդ բարձունքին: Մեր կոլորիտային, համով-հոտով, մշակութասեր ու արվեստասեր քաղաքի զարկն է, քաղաքի նվաճումներից մեկը: Իր երանգով, ստեղծած ավանդույթներով երկրում հայտնի է նաև մեր տիկնիկային թատրոնը: Երկու թատրոնների հանրույթներին, բոլոր վաստակավոր և ժողովրդական արտիստներին, տեխնիկական սպասարկման աշխատակազմին, բոլորին-բոլորին մաղթում եմ ստեղծագործական անընդհատ վերելքներ և հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճներ:

ԱԺ պատգամավոր, պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը: