Ոչինչ չի բացառվում. Սեյրան Օհանյանն՝ իր հնարավոր ձերբակալության մասին (տեսանյութ)


Ոչինչ չի բացառվում. Սեյրան Օհանյանն՝ իր հնարավոր ձերբակալության մասին (տեսանյութ)
Մարտ 27 14:52 2017

Մենք գտնվում ենք Հայաստանում և ոչինչ չի բացառվում: Այս մասին մարտի 27-ին պատասխանելով Armday.am-ի հարցին, լրագրողներին հայտնեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար` Սեյրան Օհանյանը:

«Քարոզարշավի ընթացքում այդքան ժամանակ չի լինում, այդպիսի կենցաղային հարցերին և ինտրիգներին ուշադրություն դարձնել: Գիտեք, որ քաղաքականության մեջ նոր մարդ եմ, բայց շատ արագ մտել եմ իրադրության մեջ և ձևավորել այն պարկեշտ, գրագետ, անձնուրաց մարդկանց շրջանակը, որոնց հետ ես այդ աշխատանքները իրականացնում եմ: Ես գտնում եմ, որ դրանք բոլորն ապատեղեկատվություն են, ես քայլում եմ ՀՀ-ում, գտնվում եմ մի մեծ քաղաքական գործընթացների մեջ, և եթե նման տեղեկություններ լինեին, ապա գոնե մեկը կանդրադառնար դրան՝ նկատի ունեմ իրավական ոլորտից»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ հավելելով, որ գտնվում ենք ՀՀ-ում և ոչինչ չի բացառվում:

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո շրջանառվում էին տեղեկություններ, որ հավանական է, որ Սեյրան Օհանյանին ևս կարող են ձերբակալել:

Մանրամասները` տեսանյութում: