Գործազուրկը, մանրէաբանը, ուսուցչուհին. ովքեր են թիվ 1 ընտրատարածքի կին թեկնածուները


Գործազուրկը, մանրէաբանը, ուսուցչուհին. ովքեր են թիվ 1 ընտրատարածքի կին թեկնածուները
Մարտ 27 14:33 2017

Խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով քաղաքական ուժերի ներկայացուցիչները առաջադրել են նաեւ հանրությանը հայտնի եւ անհայտ կանանց: Ի դեպ պատգամավորի կին թեկնածուները տարբեր մասնագիտության տեր անձիք են: Խորհրդարանում հայտնվելու հավակնություն են ներկայացրել կին գործազուրկներից մինչեւ մանկավարժներ ու գործող պատգամավորուհիներ:

Armday.am-ը ներկայացնում է կին կանաց ցուցակը:

ՀՀԿ-ն թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրել է ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կայուցի Կանանց Խորհրդի նախագահ Ալվինա Հարությունյանին: Վերջինս այս ընտրատարածքում պայքարում է 11 տղամարդ թեկնածուների հետ:

ՀԿԿ-ն թիվ 1 ընտրատարածքում ներկայացրել է հետեւյալ կանանց թեկնածությունը՝ Գոհար Խաչատրյան, Գոհար Մարտիրոսյան, «Էկոլոգիական հասարակական միության» Հ/Կ նախագահ, անկուսակցական Սիլվա Ադամյան, «Կանայք հայոց աշխարհի» Հ/Կ նախագահ Ժանետա Մանուկյան:

ՕՐՕ դաշինքը թիվ 1 ընտրատարածքում առաջադրել է 9-ը պատգամավորի թեկնածու: Նրանցից չորսը կանայք են: Անահիտ Մխիթարյանը, Թերեզա Սարգսյանը, Մարգարիտա Ղազարյանը, Սուսաննա Գևորգյանը կպայքարեն խորհրդարանում հայտնվելու համար:
Թիվ 1 ընտրատարածքում Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը մեկ կին թեկնածուի է առաջադրել ռեյտինգային ընտրակարգով: Խոսքը՝ ԱԴԿ անդամ Սոնա Միսակյանի մասին է:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կին թեկնածուները թիվ 1 ընտրատարածքում երկուսն են: Եվ Կարինե Հաբեթյանը և Նարինե Հովհաննիսյանը գործազուրկներ են:

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուները թիվ 1 ընտրատարածքում 12-ն են: Կին պատգամավորի թեկնածուները հետեւյալներն են՝ Մարիամ Խաչատրյանը՝ ՀՀ ԱՍՀՆ «Աշխատանքի և սոցիալական հետազոտության ԱԻ» ՊՈԱԿ ռեսուրսների և գնումների բաժնի պետ, Իրինա Գրիգորյանը՝ «Նոր-նորքի մտավորականներ» կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ ԱՆ «Հիվ․ հայտնաբերման և կանխարգելման ԱԿ» ՊՈԱԿ թիվ 1 մասն․ բժիշկ, մանրէաբան Ցողիկ Չոբանյանը, «Երևանի Տորք անգեղ ՄՄԿ», ՊՈԱԿ գործավար Արմինե Կոստանյանը:

ՀՅԴ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով կին պատգամավորի թեկնածուներ են առաջադրվել երկուսը: Խոսքը՝ Երկիր Մեդիա» Հ/Ը լրատվական ծրագրերի համակարգող Լիլիթ Մանուկյանի եւ ուսուցչուհի Արմինե Ռուստամյանի մասին է:

«ԵԼՔ» դաշինքի ռեյտինգային թեկնածուների թիվը 10-ն է: Կանայք երեքն են: Մանե Թանդիլյանը, ով «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահն է, ինչպես նաև հանդիսանում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահը: Առաջադրվել է նաեւ «Հույսի կամուրջ» Հ/Կ ծրագրի համակարգող, «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրեն Զարուհի Բաթոյանը: Կին հաջորդ թեկնածուն գործազուրկ Ռուզաննա Տոնոյանն է:

ՀՎԿ-ի կողմից կին պատգամավորի թեկնածուներ թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են Մարինե Քոչարյանը, Անահիտ Ղահրամանյանը, Լուսինե Հակոբյանը: