Չեմ պատրաստվում հեռանալ քաղաքականությունից և վերականգնել ԱՄՆ քաղաքացիությունը. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)


Չեմ պատրաստվում հեռանալ քաղաքականությունից և վերականգնել ԱՄՆ քաղաքացիությունը. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
Մարտ 27 14:20 2017

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից և վերականգնել իր ԱՄՆ քաղաքացիությունը:

Այս մասին մարտի 27-ին, պատասխանելով Armday.am-ի հարցին, լրագրողներին հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ճշմարիտ չէ, որ ես հեռանում եմ երկրից, քաղաքականությունից, կամ փորձում եմ վերականգնել իմ նախկին քաղաքացիությունը: Դա, մեղմ ասած, ոչ ճշմարիտ է և հավանաբար քաղաքական նպատակ է հետապնդում»,-հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ մամուլում օրերս շրջանառվում էին տեղեկություններ, ըստ որոնց Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է լքել քաղաքականությունը, նույիսկ պատրաստվում է ՀՀ-ից հեռանալ՝ վերականգնելով իր ԱՄՆ քաղաքացիությունը և հենց սրանով էլ պայմանավորված է դաշինքի ցուցակում 11-րդ համարով առաջադրվելը:

Մանրամասները` տեսանյութում: