Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է. Վարդան Օսկանյան (տեսանյութ)


Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է. Վարդան Օսկանյան (տեսանյութ)
Մարտ 27 13:35 2017

Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, ինչպես մյուսները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, «Սասնա ծռերի» տղաները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը:

Անդրադարձավ հրապարակված ձայնագրություններին, որոնցով պարզ դարձավ, որ մի շարք դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ ձայներ են հավաքում ու ցուցակագրումներ անում ՀՀԿ-ի համար, Օսկանյանը նշեց, որ արդեն դիմել են ԿԸՀ, որպեսզի չեղյալ համարեն ՀՀԿ-ի գրանցումն այս ընտրություններին:

Նրա պնդմամբ` Gallup-ի հարցումների արդյունքները կեղծ են, իրենք հարցումներ են արել և պարզել, որ ՀՀԿ-ն շատ ցածր վարկանիշ ունի, առաջին տեղում է բացահայտ առավելութամբ «Ծառուկյան» դաշինքը:

«Մենք այդ բոլորի մեջ ունենք բավական ծանրակշիռ դեր, որը մեր ժողովրդին պետք է հույս տա, որ ապրիլի 2-ին կարող է խորքային համագործակցություն լինել առաջին տեղը բռնած ուժի հետ»,-շեշտեց նա:

Մանրամասները` տեսանյութում:



loading...