Սա քաղաքական հետապնդում է և ՛ Սամվելի, և ՛ մեր նկատմամբ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)


Սա քաղաքական հետապնդում է և ՛ Սամվելի, և ՛ մեր նկատմամբ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Մարտ 27 13:08 2017

Դաշինքի գործընթացը բնականոն հունով ընթանում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը:

Օհանյանի խոսքով` քարոզարշավը համաձայն իրենց ծրագրերի բնականոն հունով ընթանում են:

«Անցել ենք բավական բնակավայրերով: Այս ընտրարշավի ընթացքում տեղեկացել են այն մտահոգությունների մասին, որն ունի հայ ժողովուրդը»,- ասաց Սեյրան Օհանյանը և հավելեց,- «Քարոզարշավի ժամանակ էլ նշում ենք, որ քաղաքական նպատակներում վճռական ենք, չենք ափսոսում, որ թողել ենք աշխատասենյակները»:

Անդրադառանալով դաշինքի աջակից, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորմանը, Օհանյանը ասաց, որ զարմանալի է, թե ինչպես է մամուլը նախօրոք տեղեկացել և ինչ-որ փաստեր ներկայացրել, որ նրան պիտի ձերբակալեին:

«Մենք սա որակում ենք որպես քաղաքական հետապնդումներ և ՛ Սամվելի, և ՛ մեր նկատմամբ: Իշխանության արձագանքն էլ վկայում է այն մասին, որ մեր դաշինքն ունի ուժ և վերահսկողությունից դուրս է:»,-հայտարարեց նա:

Մանրամասները` տեսանյութում: