Արծվիկը «մարտահրավեր» է նետել Կիպրոսի ներկայացուցիչ Հովիգին (տեսանյութ)


Արծվիկը «մարտահրավեր» է նետել Կիպրոսի ներկայացուցիչ Հովիգին (տեսանյութ)
Մարտ 26 20:36 2017

«Եվրատեսիլ-2017» մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը շարունակում է մարտահրավերներ նետել մրցույթի մյուս մասնակիցներին: Այս անգամ հայ երգչուհին կատարել է հայտնի կիպրական երգ՝ Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգին կոչ անելով միանալ իր հայտարարած մրցույթին.

«Celebrate Diversity Challenge-ի առաջին փորձը կարծես թե հաջողվեց։ Շարունակում ենք։ Այս անգամ փորձել եմ կատարել հանրահայտ կիպրական երգ եւ հաջորդ մարտահրավերը նետում եմ «Եվրատեսիլ-2017»-ի Կիպրոսի ներկայացուցիչ, հայազգի երգիչ Հովիգին։ Հուսամ կհավանես կատարումս, անհամբեր սպասում եմ պատասխանիդ»,-գրել է երգչուհին: