Կիեւը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը կարող է մասնակցել «Եվրատեսիլին»


Կիեւը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը կարող է մասնակցել «Եվրատեսիլին»
Մարտ 26 19:45 2017

Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչիսլավ Կիրլենկոյի մամուլի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի Ռուսաստանը կարող է մասնակցել Կիևում կայանալիք «Եվրատեսիլ 2017» մրցույթին այն պարագայում, եթե ներկայացնի մասնակցի, որը խնդիրներ չունի ուկրաինական օրենսդրության հետ:

«Մենք պատրաստ ենք ընդունել «Եվրատեսիլին» մասնակից բոոր 43 պետությունների ներկայացուցիչներին, այդ թվում Ռուսաստանի ներկայացուցչին: Ռուսաստանն ինքը կարող է իր համար ելք գտնել այս իրավիճակից՝ առաջրկելով մասնակցի, ով խնդիրներ չունի ուկրաինական օրենսդրության հետ: Այդ դեպքում այս խնդիրը շատ հեշտությամբ եւ արագ կկարգավորվի», - ասված է հաղորդագրության մեջ:

Կիրիլենկոյի կարծիքով, ՌԴ-ից Յուլիա Սամոյլովայի՝ որպես մրցույթի մասնակցի առաջադրումը, Մոսկվայի սադրանքն է: «Մենք տեսնում են Ռուսաստանի սադրանքը «Եվրատեսիլի» հետ կապված, իսկ դա ամբողջ սադրանքների շղթայի մի փոքր մասն է, որն ուղղված է Ուրաինայոմ իրավիճակի սրմանը», - ասել է նա:

Մի քանի օր առաջ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է Սամոյլովայի մուտքն Ուկրաինա, քանի որ, ըստ Կիևի, նա «ապօրինի այցելություն է կատարել Ղրիմ»: Եվրոպական հեռարձակման միությունում նշել են, որ խորապես հիասթափված են այդ որոշմամբ: ՌԴ ԱԳՆ-ում այդ որոշումը որակել են որպես քաղաքական քայլ եւ նշել, որ այն հաշվի չի առնում լսարանի շահերը: