Բուլղարիայում ընտրատեղամասային հանձնաժողովի ղեկավարին կալանավորել են ընտրողների կաշառելու համար


Բուլղարիայում ընտրատեղամասային հանձնաժողովի ղեկավարին կալանավորել են ընտրողների կաշառելու համար
Մարտ 26 18:17 2017

Ոստիկանությունը ձերբակալել է Պլեւեն քաղաքի մոտակայքում գտնվում Կրուշովիցա գյուղի ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահին՝ ընտրողներին կաշառելու փորձի համար։

Պլեւենի դատախազությունը հետաքննում է ընտրողներին կաշառելու եւս տասը փաստ։

ՏԱՍՍ-ի տվյալներով, կասկածյալը 30-40 լեվ՝ մոտ 15 եվրո կաշառք էր բաժանում քաղաքական կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար։

Մարտի 26-ի առավոտյան Բուլղարիայում սկսվել են երկրի խորհրդարանական արտահերթ ընտրությունները։