Շիրակի մարզում նախատեսվում է 41 միլիոն դոլարի ներդրում


Շիրակի մարզում նախատեսվում է 41 միլիոն դոլարի ներդրում
Մարտ 26 17:21 2017

Շիրակի մարզում 2017թ. նախատեսվում է 41 միլիոն դոլարի ներդրում: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Գյումրիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Այս ներդրումով մենք պատրաստավում ենք իրականացնել ավելի քան 30 ծրագիր. ստեղծելու ենք 2000 աշխատատեղ»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ կառավարությունը նախատեսում է շուրջ 3.2 միլիարդ դոլարի ներդրում, որից շուրջ 830-ը՝ այս տարի:
Նշենք, որ հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը Շիրակի մարզում շարունակվում է: Շիրակի մարզում հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղեկալ Կարեն Կարապետյանին ուղեկցում են Շիրակի տարածքային ցուցակով առաջադրված Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը եւ Սամվել Նիկոյանը: