Ճապոնիայում գրեթե 300 հազար հավ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով


Ճապոնիայում գրեթե 300 հազար հավ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով
Մարտ 26 16:48 2017

Ճապոնական Միյագի ու Տիբա պրեֆեկտուրաներում գրեթե 300 հազար հավ են ոչնչացրել H5N6 թռչնագրիպի բռնկման պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Անցած տարի Ճապոնիայում մոտ մեկ միլիոն հավ էր ոչնչացվել H5N8 թռչնագրիպի բռնկման վիրուսի պատճառով։ Վարակի տարածման խոշոր ծավալների պատճառով հավերի ոչնչացման գործում ներգրավվել էին նույնիսկ երկրի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները։

Slaq.am - Լրատվական աղբյուր