Հյուսիսային Կորեան խոստացել է հարձակման դեպքում «մոխրի վերածել» ԱՄՆ կայանները


Հյուսիսային Կորեան խոստացել է հարձակման դեպքում «մոխրի վերածել» ԱՄՆ կայանները
Մարտ 26 15:34 2017

Կորեայի պաշտպանության համազգային կոմիտեի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ն պետք է զգուշանա Հյուսիսային Կորեայի վրա կանխարգելիչ հարվածների աղետալի հետեւանքներից։

Գերատեսչության ներկայացուցիչը ԱՄՆ –ին կոչ է արել դադարեցնել զորավարժությունները ու Հարավային Կորեայի տարածքից դուրս բերել ՀՀՊ համակարգերը։

Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն «կորցնի բանականությունը» ու հարձակվի Հյուսիսային Կորեայի վրա, ապա հյուսիսկորեացի զինվորականները «մոխրի կվերածեն ագրեսիայի ու սադրանքների հիմնական կայանները»։