Մաշտոցի պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ


Մաշտոցի պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Մարտ 26 17:20 2017

Մարտի 25-ին, ժամը 22:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 2ա շենքի մոտակայքում բախվել են «Mercedes C200» մակնիշի 10 SO 007 (վարորդ` 1999 թ. ծնված Ռ. Ս.) և «Wolksvagen Golf» մակնիշի 35 AF 439 (վարորդ՝ Հ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ. Ս.-ին և ուղևոր՝ 1999 թ. ծնված Ա. Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Wolksvagen Golf» մակնիշի ավտոմեքենան: