Ալբանիայում Թրամփի անունով փողոց է անվանակոչվել


Ալբանիայում Թրամփի անունով փողոց է անվանակոչվել
Մարտ 26 16:17 2017

Ալբանիայի կենտրոնական հատվածում գտնվող Կամզա քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անունով:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ավելի վաղ նույն քաղաքի իշխանությունները Թրամփին շնորհել էին Կազմայի պատվավոր քաղաքացու կոչում:

«Դոնալդ Թրամփը ժողովրդավարական աշխարհակարգի համար հեղափոխական մոդել է, նոր ժամանակների մեծ առաջնորդ»,-նշել է քաղաքապետ Քսելալ Մզիուն:

Աղբյուրը մանրամասնում է, որ 100.000 բնակչություն ունեցող Կամզայում կան նաև Նիկոլյա Սարկոզիի, Սիլվիո Բեռլուսկոնիի, Ջորջ Բուշի պատվին անվնակոչված փողոցներ: