Ֆիլիպինների խանութներից մեկում տղամարդը նռնակ է պայթեցրել


Ֆիլիպինների խանութներից մեկում տղամարդը նռնակ է պայթեցրել
Մարտ 26 15:24 2017

Չարագործը Ֆիլիպինների հարավում գտնվող խանութներից մեկում նռնակ է նետել, հարձակման զոհ է դարձել 4 մարդ, ևս 23-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել Սուլու նահանգի օդանավակայանից ոչ հեռու: Իշխանությունները հարձակվողին ձերբակալել են:
Քննությունը բացառել է ահաբեկչական գործողության վարկածը: Հարձակման դրդապատճառը պարզվում է: Օրինապահների նախնական տվյալներով՝ հարձակվողը կարող էր գործել վրեժխնդրության պատճառով: