Սերժ Սարգսյանը կոչ է անում չընտրել Նիկոլ Փաշինյանին


Սերժ Սարգսյանը կոչ է անում չընտրել Նիկոլ Փաշինյանին
Մարտ 26 17:00 2017

Երեկ աշխատանքային այցով Արցախ մեկնած Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաեւ Հայաստանում առկա ներքին քաղաքական խնդիրներին և առաջիկա ընտրություններին:
Խոսելով մի շարք քաղաքական ուժերի մասին, նա ակնարկ է արել նաև Նիկոլ Փաշինյանի և նրա ներկայացրած <ԵԼՔ> դաշինքի վերաբերյալ. «Իսկ այսօր ավելի կարևոր հարց ունենք։ Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»,-ասել է Սերժ Սարգսյանը։