Մոսուլում փլված շենքի տակից ավելի քան 60 զոհի մարմին են հանել


Մոսուլում փլված շենքի տակից ավելի քան 60 զոհի մարմին են հանել
Մարտ 26 15:06 2017

Իրաքի Մոսուլ քաղաքում փլված շենքի տակից 61 մարդու մարմին է հանվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով զինվորականների հայտարարությանը:

Տեղի բնակիչների խոսքով՝ մարտերի ժամանակ շենքից կրակ են վարել ԴԱԻՇ-ի գրոհայինները, ավելի ուշ նրանք մարդկանց նկուղ են տարել և ականապատել են շենքը՝ այն որպես «կենդանի վահան» օգտագործելու համար, ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:

Կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ավիահարվածներ են հասցրել շենքի շրջանում, բայց կառույցն ավերվել է ոչ օդուժի գործողությունների հետևանքով: Ականատեսների խոսքով՝ կոալիցիայի ինքնաթիռները փորձել են ոչնչացնել ականապատ ավտոմեքենան, որը հայտնաբերել են շենքի մոտ:



loading...