Իրանը հայտարարել է ամերիկյան 15 ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին


Իրանը հայտարարել է ամերիկյան 15 ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին
Մարտ 26 14:50 2017

Իրանի իշխանությունները հայտարարել են ամերիկյան 15 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին հայտնում է Press TV-ն:

«Այս գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան Իսլամական Հանրապետության դեմ Վաշինգտոնի վերջերս սահմանած միակողմանի պատժամիջոցներին»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ պատժամիջոցներն ընկերությունների դեմ սահմանվել են Իսրայելի «հանցագործություններին և ահաբեկչությանն» աջակցության համար:

Ավելի վաղ Վաշինգտոնն արգելք էր սահմանել 30 օտարերկրյա ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ:

ԱՄՆ Պետդեպի հաղորդագրության մեջ նշվում էր, որ ընկերություններին կասկածում են Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և Իրանի հետ կապ ունենալու մեջ, իսկ պատժամիջոցները սահմանվել են զանգվածային ոչնչացման զենքի և հրթիռային տեխնոլոգիաների տարածման արգելքը խախտելու համար: