7 բան, որ պետք է գաղտնի պահել


7 բան, որ պետք է գաղտնի պահել
Մարտ 26 16:11 2017

Արևելյան մշակույթի հետազոտող Վեչեսլավ Ռուզովն իր հերթական հոդվածում անդրադարձել է հնդիկ իմաստունների փորձին: Նա ներկայացրել է, թե ի՞նչ է գաղտնիքը և ի՞նչը չարժե բացել հանրության առջև:
Առաջինը, ինչի մասին չարժե խոսել, երկար գնացող ծրագրերն են: Մի պատմեք դրանց մասին, մինչև չիրականանան: Մեր յուրաքանչյուր գաղափար ոչ միայն կատարյալն չէ, այլև ունի բազում թերություններ, որոնց հեշտ է հարվածել և ամեն ինչ փչացնել:
Երկրորդը․ չարժե կիսվել բարեգործության մասին: Բարի գործը շատ հազվադեպ երևույթ է և այն պետք է պահպանել: Մի գովաբանեք ձեզ լավ գործերի համար, թե չէ դա կվերածվի ինքնագովասանքի, ինչն այնքան էլ լավ չի դիտվում:
Երրորդը․ մի պատմեք այստեղ-այնտեղ ձեր սննդի, սեքսուալ հարաբերությունների, և անձնական այլ մանրամասների մասին:

Չորրորդը, ինչի մասին պետք չէ խոսել՝ քաջությունն է: Մենք բոլորս էլ ամեն օր բախվում ենք տարբեր կարգի փորձությունների՝ թե ներքին, թե արտաքին: Արտաքինները երեևում են, որովհետև մարդիկ ստանում են պարգևներ, իսկ ներքինը՝ ոչ:
Հինգերորդը հոգևոր ոլորտն է․ այն միայն ձերն է, և չարժե որևէ մեկին պատմել դրա մասին:
Վեցերորդը տնային կոնֆլիկտներն են և ընտանեկան կյանքը: Հիշեք՝ որքան քիչ դուք խոսեք ընտանեկան խնդիրների մասին, այնքան ավելի ամուր և կայուն այն կլինի: Վեճը բացասական էներգիայից ազատվելու միջոց է, որքան շատ եք դուք խոսում դրանց մասին, այնքան շատ եք խորանում դրանց մեջ:
Եվ վերջապես յոթերորդը՝ վատ խոսքերն են, որոնք դուք լսել եք: Պետք չէ պատմել այն ամենը ինչ լսել եք և աղտոտել մթնոլորտը: