Ինչպես փափկեցնել կրունկները


Ինչպես փափկեցնել կրունկները
Մարտ 26 15:28 2017

1. Կիտրոն, աղ, գլիցերին, ջուր:
Ամանի մեջ տաք ջուր լցրեք, ավելացրեք կիտրոնի 15 կաթիլ հյութ, աղ, 1 թեյի գդալ գլիցերին: Ոտքերը ջրի մեջ թողեք 20 րոպե: 1 բաժակ գլիցերինը խառնեք ջրի և կիտրոնի հյութի հետ: Ստացվածը քսեք ոտքերին:
2. Բուսական յուղ
Լավ լվացեք ոտքերը, չորացրեք, ապա բուսական յուղը քսեք ոտքերին, կիսագուլպա հագեք և քնեք: Առավոտյան ոտքերը լվացեք: Այս պրոցեդուրան կրկնեք մի քանի անգամ:
3. Վազելին և կիտրոնի հյութ
Ոտքերը 15 րոպեով տաք ջրի մեջ դրեք, ապա չորացրեք ոտքերը: 1 թեյի գդալ վազելինն ու կիտրոնի հյութը խառնեք իրար: Խառնուրդը քսեք կրունկներին: Ողջ գիշեր թողեք ոտքերի վրա, առավոտյան լվացեք:
4. Պարաֆին
Մի փոքր պարաֆինը խառնեք կոկոսի յուղի հետ: Մեղմ կրակի վրա տաքացրեք խառնուրդը: Թողեք, որ այն սառչի, ապա քսեք կրունկներին:
5. Մեղր
5 լիտր տաք ջուրը խառնեք 1 բաժակ մեղրի հետ: Ոտքերը ջրի մեջ թողեք 20 րոպե: Ապա լվացեք ոտքերը, լավ չորացրեք, ապա սնուցող կրեմ քսեք:



loading...