Uber-ը վթարից հետո հրաժարվել է առանց վարորդի ավտոմեքենաներից


Uber-ը վթարից հետո հրաժարվել է առանց վարորդի ավտոմեքենաներից
Մարտ 26 12:22 2017

Ամերիկյան Uber ընկերությունը տեղեկություն է տարածել առանց վարորդի տաքսիների հետագա փորձարկումներից հրաժարվելու մասին՝ Արիզոնա նահանգում փորձարկվող ավտոմեքենայի մասնակցությամբ վթարից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ առանց վարորդի ավտոմեքենան բախվել է Volvo ամենագնացի: Վթարի մեղավորը Volvo-ի վարորդն է եղել, քանի որ ճանապարհը չի զիջել տաքսիին:

Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:

«Մենք շարունակում ենք ուսումնասիրել այդ դեպքը»,- ասել են Uber-ում՝ նշելով, որ ներկայումս տեխնոլոգիայի փորձարկումները դադարեցվել են: