Չափազանց հետաքրքիր փաստեր Պուտինի անցյալի մասին


Չափազանց հետաքրքիր փաստեր Պուտինի անցյալի մասին
Մարտ 26 11:57 2017

1. Վլադիմիր Պուտինը մեծացել է Սանկտ Պետերբուրգի (հետո հայտնի որպես Լենինգրադ) մի հանրակացարաում, որտեղ ապրում էին նաև 3 ընտանիքներ, և նա ասում է, որ հիշում է, թե ինչպես էին մկներ որսում սանդղավանդակներում:

2. Պուտինի պապը աշխատել է Լենինի ամառանոցում որպես խոհարար, իսկ ավելի ուշ մի քանի անգամ պատրաստել է Ստալինի համար:

3. 18 տարեկան հասակում նա ձեռք է բերել ձյուդոյի սև գոտի և մինչ օրս էլ սիրում է ռազմական արվեստը՝ բնորոշելով այն որպես կյանքի փիլիսոփայություն:

4. Պուտինը սիրում է հետախուզական նովելներ: Նա մի անգամ նշել է. «Ինձ զարմացնում է այն փաստը, որ մեկի ջանքերը կարող են հանգեցնել այնպիսի արդյունքի, ինչին մի ամբողջ բանակ չի կարող հասնել»:

5. Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո Պուտինը միացել է ազգային անվտանգության կոմիտեին և 80-ական թվականներն անցկացրել՝ օգնելով Սովետական գաղտնի ծառայություններին՝ մարդկանց է ընդունել աշխատանքի, ովքեր հետևել են Արևմուտքին:
6. Պուտինը չափազանց շատ է սիրում է իր շներին և, նույնիսկ, անգամ տանում է նրանց իր քաղաքական բանակցություններին: Երբեմն կատակում են, թե նա փորձում է վախեցնել այլ երկրների առաջնորդներին իր շներով:

7. Նա շատ լավ տիրապետում է գերմաներեն լեզվին, բայց այնքան էլ վստահ չէ անգլերենի հարցում:

8. Պուտինն ու իր կինը իրենց ամուսնալուծության մասին հայտարարել են 2013 թվականին՝ բալետի ներկայացման ընդմիջման ժամանակ:

9. Պուտինն ունի 2 դուստր, սակայն նրանց կյանքը միանգամայն գաղտնի է պահվում: Նրանք դպրոց են հաճախել հորինված անուններով, նույնիսկ նրանց մասնագիտություններն ու երկրները, որտեղ բնակվում են, հայտնի չեն:

10. Նա ուղղափառ եկեղեցու հետևորդ է և մեկ անգամ չէ, որ բացասական կարծիք է հայտնել համասեռամոլների վերաբերյալ՝ հավասարեցնելով համասեռամոլների ամուսնությունը Սատանայի հավատքի հետ: