Եմենում դատարանը երկրի նախագահին մահապատժի է դատապարտել


Եմենում դատարանը երկրի նախագահին մահապատժի է դատապարտել
Մարտ 26 12:06 2017

Եմենի մայրաքաղաք Սանայում, որը վերահսկում են շիա ապստամբ հութիները, դատարանը երկրի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին մահապատժի է դատապարտել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Գործակալության տեղեկությամբ՝ Հադին մահապատժի է դատապարտվել «պետական դավաճանության և «ագրեսոր-երկիր Սաուդյան Արաբիային և նրա դաշնակիցներին աջակցության համար»: Նրանից բացի՝ Սանայի դատարանը բարձրագույն պատժի է դատապարտել 6 բարձրաստիճան պաշտոնյայի նրա կառավարությունում, այդ թվում՝ ԱՄՆ-ում Եմենի դեսպան Ահմեդ Ավադ Բին Մուբարաքին և երկրի ԱԳՆ նախկին ղեկավար Ռիյադ Յասինին:

Եմենում 2014 թվականից զինված հակամարտություն է ընթանում կառավարական զորքերի ու շիա ապստամբների միջև։ Կառավարությունն օդից և ցամաքում ստանում է արաբական կոալիցիայի աջակցությունը Սաուդյան Արաբայի գլխավորությամբ: