Գերմանիայի ոստիկանությունը իշխանություններին զգուշացրել է, որ Անիս Ամրին կարող է ահաբեկչական ակտ պատրաստել


Գերմանիայի ոստիկանությունը իշխանություններին զգուշացրել է, որ Անիս Ամրին կարող է ահաբեկչական ակտ պատրաստել
Մարտ 26 10:50 2017

Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի Քրեական ոստիկանության վարչությունը 2016 թ. մարտին Գերմանիայի իշխանություններին զգուշացրել է, որ Բեռլինում դեկտեմբերի 19-ի ահաբեկչությունն իրականացրած Անիս Ամրին կարող է ահաբեկչական ակտ պատրաստել: Այս մասին հայտնում է Bild am Sonntag-ը:

Նշվում է, որ իրավապահ մարմիններում նաև հանդես են եկել տղամարդուն երկրից արտաքսելու նախաձեռնությամբ:

Քանի որ Գերանիայի ՆԳՆ-ին չի հաջողվել ահաբեկչական գործունեության Ամրիի մասնակցության իրավական հիմք և էական ապացույցներ գտնել, իշխանություններին չի հաջողվել թունիսցուն արտաքսել երկրից:

Հիշեցնենք, որ Բեռլինում բեռնատարը մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառ այցելած մարդկանց բազմության մեջ՝ 12 մարդու կյանք խլելով։