Աճուրդի է հանվել Ջոն Քենեդիի օրագիրը, որտեղ նա Հիտլերին լեգենդ է անվանում


Աճուրդի է հանվել Ջոն Քենեդիի օրագիրը, որտեղ նա Հիտլերին լեգենդ է անվանում
Մարտ 26 12:28 2017

Բոստոնում աճուրդի է հանվել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի օրագիրը, որում նա Ադոլֆ Հիտլերի մասին գրել է. «Նրա մեջ կար մի բան, ինչից լեգենդներ են ստեղծվում»։

Հիտլերի մասին գրառումը Քենեդին կատարել է 28 տարեկանում՝ լրագրողի կարգավիճակում 1945թ.-ին հետպատերազմյան Եվրոպա կատարած այցի ժամանակ։ Գերմանիայում նա այցելել է ֆյուրերի երկու նստավայրերը։

«Նա անսահման ամբիցիաներ ուներ իր երկրի համար, որոնք իրեն սպառնալիք էին դարձնում ողջ աշխարհում խաղաղության համար։ Իր անձը, կյանքն ու մահը շրջապատված են առեծվածով, որը միայն մեծանալու է։ Նրա մեջ մի բան կար, որից լեգենդներ են ստեղծվում»։ Նա նաև գրել է, որ հետագայում Հիտլերը կազատվի այն ատելությունից, որով իրեն այսօր վերաբերվում են, և կսկսի ընկալվել որպես մարդկության պատմության ամենակարևոր դերակատարներից մեկը։

Քենեդիի օրագիրն այժմ պատկանոմ է նրա սենատոր եղած տարիների օգնականին։ Այն աճուրդի կհանվի ապրիլի 26-ին։ Մասնագետները դրա արժեքը գնահատում են 200 հազար դոլար։



loading...