Շվեդիայի արքայազնը և արքայադուստրը երկրորդ երեխան են ունենալու


Շվեդիայի արքայազնը և արքայադուստրը երկրորդ երեխան են ունենալու
Մարտ 26 11:54 2017

Շվեդիայի արքայական պալատից հայտնել են, որ արքայազն Կառլ Ֆիլիպն ու արքայադուստր Սոֆիան երկրորդ երեխան են ունենալու: Նրանց որդին՝ արքայազն Ալեքսանդրը, որը մեկ տարեկան է, շուտով քույր կամ եղբայր կունենա:

Արքայազն Կառլ Ֆիլիպն ու արքայադուստր Սոֆիան այս առիթով ասել են, որ շատ երջանիկ են, քանի որ իրենց ընտանիքում նոր անդամ է լինելու:

Հայտնի է դարձել նաև այն, որ երեխան ծնվելու է սեպտեմբերին:

Արքայազն Կառլ Ֆիլիպն ու արքայադուստր Սոֆիան ամուսնացել են 2015 թվականին: Նրանց առաջնեկը ծնվել է 2016-ին: