Բելառուսում ընդդիմության ցույցերի ընթացքում 25 լրագրող է ձերբակալվել


Բելառուսում ընդդիմության ցույցերի ընթացքում 25 լրագրող է ձերբակալվել
Մարտ 26 11:26 2017

Բելառուսում շաբաթ ընդդիմության անցկացրած ցույցերի ընթացքում առնվազն 25 լրագրող է ձերբակալվել, որոնց մեծամասնությունն արդեն ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով Բելառուսի լրագրողների միության հաղորդագրությունը:

Ինչպես ասվում է միության հաղորդագրության մեջ, լրագրողներից 20-ին ազատ են արձակել: Նրանցից շատերին ձերբակալել էին մայրաքաղաք Մինսկում:

Բացի այդ, լրագրողները հայտնում են բրիտանացի լրագրող Ֆիլիպ Վորվիկի անհետացման մասին: Ինչպես նշվում է, նրա ձերբակալության մասին ևս լուր չի հաղորդվում:

Այսօր Մինսկում, Գոմելում, Վիտեբսկում, Գրոդնոյում և Բրեստում ընդդիմության ցույցեր են անցկացվել` նվիրված «Կամքի օրվա» տոնակատարություններին: Իշխանությունների կողմից ցույցերն արտոնված են եղել միայն Գրոդնո և Բրեստ քաղաքներում: