Մեծ Բրիտանիան բավարար ապացույցներ չի տեսնում Թուրքիայի հեղաշրջման փորձում գյուլենականների մասնակցության համար


Մեծ Բրիտանիան բավարար ապացույցներ չի տեսնում Թուրքիայի հեղաշրջման փորձում գյուլենականների մասնակցության համար
Մարտ 26 10:54 2017

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի մասին զեկույց, որում կա անդրադարձ նաև երկրում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
79 էջանոց զեկույցում նշվել է, որ չկան բավարար ապացույցներ հեղաշրջման փորձի կազմակերպման գործում գյուլենականների մասնակցության վերաբերյալ:
Ավելի վաղ նմանօրինակ հայտարարություն էր արել Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Քալը: Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում նա ասել էր, որ Թուրքիան շարունակ փորձել է իրեն համոզել, թե հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենը, սակայն դա թուրքական կողմին չի հաջողվել:
Թուրքիայում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն: Թուրքիայի ԱԳՆ-ում Դաշնային հետախուզական ծառայության ղեկավարի նման հայտարարությունն անվանել էին գյուլենականների նկատմամբ հովանավորչության դրսևորում: