Ամուրով անցնող ռուս-չինական կամուրջը 50 տոկոսով պատրաստ է


Ամուրով անցնող ռուս-չինական կամուրջը 50 տոկոսով պատրաստ է
Մարտ 26 10:38 2017

ՌԴ Հեռավոր Արևելքի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Չեկունովը տեղեկացրել է, որ Ամուր գետով անցնող ռուս-չինական կամուրջը 50 տոկոսով պատրաստ է:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Չեկունովի խոսքով` կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել ժամանակին և կամուրջը շահագործման հանձնել 2018-ի հունիսի 9-ին:

Վերջինիս խոսքով` ներկայում շինհրապարակում շուրջ 400 մարդ է աշխատում: Աշխատանքները չեն դադարեցվել նաև ուժեղ սառնամանիքիների ժամանակ, այդ իսկ պատճառով կամրջի շինարարությունն արագ տեմպերով է ընթանում:

Փետրվարին հաղորդվում էր, որ Ամուրով անցնող կամրջի շինարարության նախագիծը ևս 110 մլն դոլար ֆինանսավորում է ստացել:



loading...