Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Շվեյցարիայի ներկայացուցչին Բեռնում ՔԱԿ-ի բողոքի ակցիայի կապակցությամբ


Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Շվեյցարիայի ներկայացուցչին Բեռնում ՔԱԿ-ի բողոքի ակցիայի կապակցությամբ
Մարտ 26 10:30 2017

Անկարայում Շվեյցարիայի դեսպանի տեղակալը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Քրդական աշխատավորական կուսակցության անցկացրած ցույցի կապակցությամբ՝ տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ ՔԱԿ-ի բողոքի ակցիայի ժամանակ հնչել են Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր:

«Անկարայում Շվեյցարիայի դեսպան Վալտեր Հաֆների բացակայության պատճառով նրա տեղակալն է կանչվել ԱԳՆ, որտեղ նրան բողոք է ներկայացվել Բեռնում ՔԱԿ-ի անցկացրած ակցիայի կապակցությամբ»,- տեղեկացնում է աղբյուրը:



loading...