Հնարավոր է Թուրքիան հանրաքվե անցկացնի ԵՄ մտնելու նպատակահարմարության վերաբերյալ


Հնարավոր է Թուրքիան հանրաքվե անցկացնի ԵՄ մտնելու նպատակահարմարության վերաբերյալ
Մարտ 26 11:06 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է ԵՄ մտնելու նպատակահարմարության վերաբերյալ հնարավոր հանրաքվե անցկացնելու մասին:

«Ապրիլի 16-ի հանրաքվեից հետո մենք կարող ենք գնալ ԵՄ մտնելու վերաբերյալ բանակցությունների շարունակման նպատակահարամարության մասին հանրաքվեի անցկացման ճանապարհով»,- հայտարարել է Էրդողանը Անթալիայում ելույթի ժամանակ: Նրա ելույթը հեռարձակել է NTV հեռուստաալիքը:

Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Գերմանիան և Նիդեռլանդները արգելեցին իրենց երկրներում թուրք քաղաքական գործիչների ելույթները Թուրքիայում հանրաքվեի անցկացման վերաբերյալ: