Ստիպում ենք օրգանիզմին աճել. ինչպե՞ս դառնալ բարձրահասակ


Ստիպում ենք օրգանիզմին աճել. ինչպե՞ս դառնալ բարձրահասակ
Մարտ 26 10:44 2017

Գոյություն ունեն մի քանի վերահսկող գործոններ, որոնք ազդում են հասակի վրա: Գիտնականները ենթադրում են, որ մարդու հասակը 60-80 տոկոսով պայմանավորված է գենետիկական գործոններով: Սակայն դա չի նշանակում, որ ընդհանրապես չի կարելի ազդել հասակի վրա: Կարևոր խնդիր է չխանգարել բնական աճին և վերացնել այն գործոնները, որոնք կարող են աճը դադարեցնել:
Հասունացման տարիքում թմրանյութերի և ալկոհոլի օգտագործումը խանգարում են օրգանիզմի առողջ զարգացմանը: Դրա վրա ազդում է նաև անբավարար սնունդը:


Բարձրահասակ դառնալու ճիշտ օրակարգ


Օգտագործեք շատ բուսական սպիտակուց: Սպիտակուցի բարձր պարունակությամբ մթերքներից են սպիտակ թռչնամիսը, սոյան, ձուկը, կաթնամթերքը: Իսկ արագ ածխաջրերը` պիցցան, կոնֆետները, ըմպելիքները և այլ քաղցրավենիքներ, հենաշարժական ապարատի և մկանային համակարգի վրա հակառակ ազդեցություն են ունենում: Կերեք մթերքներ կալցիումի, ցինկի և D վիտամինի բարձր պարունակությամբ:


Սպորտ- ձգումներ վերև


Հասունացման շրջանում կարևոր են ֆիզիկական ծանրաբեռնվածությունները: Աճելու և զարգանալու համար դեռահասը պետք է լինի ակտիվ: Շատ օգտակար են վարժությունները և սովորական թռիչքները: Մկանների մարզմանը նվիրեք օրը 30 րոպեից ոչ պակաս: Հաճախեք մարզադահլիճներ: Քայլեք շատ և հաճույքով:


Քնեք աճելու համար


Լիարժեք հանգիստ քունը ակտիվ աճի գրավական է: Օրգանիզմը աճում է հենց քնած ժամանակ: Դեռահասներին և մինչև 20 տարեկան երիտասարդներին խորհուրդ է տրվում քնել 9-11 ժամ օրական: Աճի հորմոն սոմատոտրոպինը ամենաշատն արտադրվում է քնած ժամանակ: