Ինչ անել, եթե բարակ մազեր ունեք


Ինչ անել, եթե բարակ մազեր ունեք
Մարտ 26 00:25 2017

Բարակ մազերը տհաճ խնդիրներ են առաջացնում, ոչ մի սանրվածք նորմալ չի լինում նման դեպքում։ Ինչ անել՝ մազերն ավելի խիտ դարձնելու համար։
Լիմոնով ցողում
Բարակ մազերը հաճախ յուղոտ են լինում արմատների մոտ։ Դրանից նաեւ թուլանում են։ Լիմոնի հյութը օգնում է այդ դեպքում, ամրապնդում ու խտացնում մազերը։ Ջրի մեջ հավասար քանակությամբ քամած լիմոնի հյութ լցնել։ Քսեք արմատներին, մերսեք հինգ րոպե, ապա գլուխը լվացեք սովորական ջրով։ Արդյունքը չի սպասեցնի։
Վարսակով դիմակ
Վարսակն անչափ օգտակար է ոչ միայն իբրեւ նախաճաշ, այլեւ իբրեւ դեմքի կամ մազերի դիմակ։ Պատրաստման եղանակը՝ Վարսակ Մի փոքր ձեթ Կաթ Վիտամին А Խառնեք կաթը, ձեթը, 3 գդալ վարսակի փաթիլ, մի քանի կաթիլ վիտամին А։ Ստացված զանգվաճը քսեք գլխին, թողեք 20-30 րոպե, լվացեք։ Մազերն ամուր եւ խիտ կդառնան։
Կարտոֆիլի դիմակ
Այս դիմակն օգնում է ամրապնդել մազերն ու կանխարգելել մազաթափությունը։ Բաղադրությունը՝ Հում կարտոֆիլ Ալոեի հյութ Մեղր Վիտամին А Վիտամին Е Քերեք կարտոֆիլը, հանեք հյութը, 2 թեյի գդալ ալոեի հյութ ավելացրեք, 1 թեյի գդալ մեղր, մեկական ամպուլա А և Е վիտամիններ։ Մերսող շարժումներով քսեք գլխին, թողեք մեկ ժամ եւ լվացեք։ Ցանկալի է կրկնել դիմակը շաբաթը մեկ անգամ։