Աստղագետները հսկայական սև խոռոչ են հայտնաբերել


Աստղագետները հսկայական սև խոռոչ են հայտնաբերել
Մարտ 25 20:09 2017

«Հաբլ» տիեզերական աստղադիտակը հսկայական սև խոռոչ է հայտնաբերել, որը հեռավոր գալակտիկայի կենտրոնից դուրս է հրվել գրավիտացիոն ալիքների հսկայական ուժով: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:

1 մլրդ արևներից ավել զանգվածով օբյեկտը երբևէ հայնաբերված ամենազանգվածեղ սև խոռոչն է, միաժամանակ այն «արտաքսվել է» իր տեղից: Ըստ հետազոտողների՝ այդպիսի սև խոռոչ տեղաշարժելու համար միաժամանակ 100 մլն գերնոր աստղերին հավասար էներգիա է պետք:

Ըստ գիտնականների՝ այդպիսի «արտաքսման» առավել ճշմարտանման բացատրությունն այն է, որ հսկա օբյեկտը գրավիտացիոն ալիքների հարված է ստացել տեր-գալակտիկայի կենտրոնում երկու զանգվածեղ սև խոռոչների միաձուլումից: