Դե Միստուրան ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային կոչ է արել ապահովել հրադադարը Սիրիայում


Դե Միստուրան ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային կոչ է արել ապահովել հրադադարը Սիրիայում
Մարտ 25 23:53 2017

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան ուղերձներ է հղել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներին՝ կոչ անելով շտապ ջանքեր գործադրել Սիրիայում հրադադարի պահպանման ուղղությամբ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով դե Միստուրայի՝ Ժնևում տարածված հայտարարությունը:

«Հատուկ հանձնակատարը խորապես մտահոգված է Դամասկոսում, Համայում և Սիրիայի այլ մասերում բախումների վերջին սրումով,- ասվում է հայտարարության մեջ:- Դրա հետ կապված՝ նա նամակներ է ուղարկել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներին որպես Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների ներկայացուցիչների, որն ուժի մեջ է մտել 2016 թ. դեկտեմբերի 30-ին»:

«Նա նրանց կոչ է արել շտապ ջանքեր գործադրել հրադադարի ռեժիմի պահպանման համար»,- նշվում է փաստաթղթում: