Օրվա բաղադրատոմս. Աղցան «Նռան թևնոց»


Օրվա բաղադրատոմս. Աղցան «Նռան թևնոց»
Մարտ 26 10:00 2017

Բաղադրություն`

Հավի կրծքամիս-250 գրամ

կարտոֆիլ-2 հատ

բազուկ- 2 հատ

գազար-2 հատ

ձու -2-3 հատ

կտրատած սոխ-1հատ

նուռ 1-2 հատ

հունական ընկույզ

բուսական յուղ

աղ

մայոնեզ

Պատրաստման եղանակ`

Բանջարեղենը լվանալ և խաշել: Խաշած բանջարեղենը կեղևազատել: Խոշոր քերիչով քերել: Եփել հավի կրծքամիսը 10-20 րոպե: Աղով համեմել և դափնու տերև ավելացնել:


Եփած հավը մանր կտրատել: Ձուն խաշել: Սոխը տապակել իսկ ընկույզները ճզմել կամ մանր կտրատել:

Աղցանի համար նախատեսված ամանի կենտրոնում բաժակ դնել և մթերքները հերթականությամբ շարել. առաջին շերտ` հավի կրծքմիս, աղ, մայոնեզ.


2-րդ շերտով, գազար, մայոնեզ, պղպեղ.


3-րդ շերտով կարտոֆիլ մայոնեզ,

4-րդ շերտ` ընկույզ:


5-րդ շերտով` բազուկ, մայոնեզ, հետո տապակած սոխ, կրկին հավի կրքամիս , ընկույզ, ապա քերած ձուն, վերջին շերտով ավելացնել բազուկը: Զարդարել նռա հատիկներով: