Մեր շտաբի պետին դիմեք, սաղիդ գործով ապահովի. Սամվել Ալեքսանյանը խախտում է ընտրական օրենսգիրքը (լուսանկարներ և տեսանյութ)


Մեր շտաբի պետին դիմեք, սաղիդ գործով ապահովի. Սամվել Ալեքսանյանը խախտում է ընտրական օրենսգիրքը (լուսանկարներ և տեսանյութ)
Մարտ 25 22:06 2017

Թիվ 3 ընտրատեղամասից առաջադրված ՀՀԿ թեկնածու Սամվել Աեքսանյանը քարոզարշավի շրջանակներում իրականացնում է բակային հանդիպումներ: Այսօր՝ մարտի 25-ին նա հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ:

Հանդիպման վերջում բնակիչները բազմաթիվ հարցերով դիմեցին ԱԺ պատգամավորին և խնդրեցին օգնել: Նրանցից մեկը խնդեց օգնել, որ թոշակ ստանա, ասելով. «Պարոն Ալեքսանյան ինձ թոշակ չեն տալիս», իսկ Սամվել Ալեքսանյանն էլ ի պատասխան բնակչուհուն ասաց. «Այ ցավդ տանեմ գիտես ինձի թոշակ տալի՞ս են»:

Վերջինս հորդորեց բնակիչներին աշխատանքի հարցով դիմել իրենց շտաբի պետին, ով բոլորին աշխատանքով կապահովի: «Ժողովուրդ ջան մեր շտաբի պետին դիմեք, սաղիդ գործով ապահովի, ով ուզում ա աշխատի»,- ասաց նա:

Բնակիչներից մեկը Ալեքսանյանին ասաց, որ իր ընտանիքը 15 տարի առաջ վթարից մահացել է և մինչ օրս դատը տեղի չի ունեցել, խնդրում է օգնել իրեն, ի պատասխան խնդրանքին, ԱԺ պատգամավորն ասաց. «Լավ ես ի՞նչ անեմ: Վահրամ ջան մի օր մեր քրոջը կբերես, մի հատ թող հանդիպենք հա՞ ես ու դու»:

Բնակիչները դիմեցին նաև ոռոգման խնդրով, տանիքի վերանորոգման, որին Ալեքսանյանը պատասխանեց, որ կլուծի բոլոր հարցերը:

Ստացվում է այնպես, որ Սամվել Ալեքսանյանը չի հետևում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հորդորներին և խախտում է ընտրական օրենսգիրքը, մարդկանց խոստումներ տալով: