Լիտվայի նախագահը Ռուսաստանն անվանել է «սպառնալիք ողջ Եվրոպայի համար»


Լիտվայի նախագահը Ռուսաստանն անվանել է «սպառնալիք ողջ Եվրոպայի համար»
Մարտ 25 22:00 2017

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ռուսաստանն սպառնալիք է անվանել Եվրոպայի համար: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին նա ասել է Foreign Policy պարբերականին տված հարցազրույցում:

«Ռուսաստանն սպառնալիք է ոչ միայն Լիտվայի, այլև ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաև Եվրոպայում բոլորի համար: Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանն իրեն պահում Կալինինգրադում` մեր սահմանին գտնվող ռուսական տարածքում: Այնտեղ նրանք հրթիռներ են տեղակայել, որոնք կարող են միջուկային լիցք կրել և հասնել եվրոպական մայրաքաղաքներին» - ասել է լիտվացի առաջնորդը:

Փետրվարին Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ այս տարի նախատեսվող ռուս-բելառուսական զորավարժությունները վկայում են Մոսկվայի և Մինսկի կողմից Արևմուտքի դեմ նախապատրաստվող պատերազմի մասին: