Իրանը Բելառուսին է մատակարարել նավթի առաջին խոշոր խմբաքանակը


Իրանը Բելառուսին է մատակարարել նավթի առաջին խոշոր խմբաքանակը
Մարտ 25 21:42 2017

Իրանական լրատվամիջոցները հայտնում են ուկրաինական նավահանգստով Բելառուսին նավթահումքի առաջին խոշոր խմբաքանակը մատակարարելու մասին:

Ինչպես փոխանցում է Press TV հեռուստաալիքի կայքը, 600 000 բարել նավթ տեղափոխող տանկերը խարիսխ է գցել Օդեսային նավահանգստում: Իրանական աղբյուրը մեջբերում է բելառուս պաշտոնյայի հայտարարությունն այն մասին, որ նավթը բեռնաթափվում է տանկերից և պետք է վերամշակում անցնի երկրի Մոզիրի նավթավերամշակման գործարանում:

Փետրվարին առաջին անգամ հաղորդվել էր, որ Բելառուսի Bel Oil ընկերությունը 80 000 տոննա (600 00 բարել) իրանական թեթև և ծանր նավթահումք է ձեռք բերել երկրի պետական նավթային ընկերությունից:

Իրանի հետ նավթի մատակարարման վերաբերյալ բանակցություններ վարելու մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր 2016-ի հոկտեմբերին: